«ՈւՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի ծրագիրը հագեցած էր և հետաքրքիր: Դպրոցի սաները ճապոնացի դասուսույց Արիկոյի հետ կատարեցին Օրիգամի տեխնոլոգիայով աշխատանքներ: Օրիգամիից հետո սպասվում էր խեցեգործություն: Բաքրի ու Լուսինեի օգնությամբ երեխաները պատրաստեցին հետաքրքիր կավե պատկերներ: Երեխաները շրջեցին նաև այգում, համտեսեցին պտղատու ծառերի միրգը և այգու մրգից պատրաստված համեղ հյութը: Ծրագիրն ավարտվեց ուրախ բակային խաղերով:          
Read More

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հունիսի 14-ին տուն-թանգարանի բակում տիրում էր իրական խաղային խառնաշփոթ և ոգևորություն: Դպրոցականների համար կազմակերպվել էր հայկական ազգային խաղեր՝ Չոփչոփանուկի, Խոզուկ, Յոթ քար, Բերդ, Թոկ, Գդակ փախցնել, Ծուղրուղու և մի քանի այլ բակային խաղեր: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր մատաղ սերնդին ծանոթացնել հայկական ավանդական ազգային խաղերին, ինչպես նաև նրանց մեջ ձևավորել և դաստիարակել մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն, հմտություն ...
Read More

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տուն-թանգարանի բակում թևածում էր ուրախ ժպիտն ու բարձր տրամադրությունը: Երեխաների համար կազմակերպվել էր կավճանկարչություն, նկարչություն, ծեփամածիկով և գունավոր թղթերով աշխատանքներ: Միջոցառումը անմասն չէր նաև գեղարվեստական մասից: Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցի սաները ներկայացրեցին Պերճ Պռոշյանի «Հուշիկներ»-ից մի հատված՝ «Անհոգ մանկություն» վերտառմամբ: Միջոցառմանը միացել էր նաև «Արմենիա» պարային համույթը: Պարային կատարումերից հետո, համույթի հետ մ...
Read More

ԼՈՒՍԵ ՈՒՂԵՆԻՇ

Մայիսի 31-ը հատկանշական ու խորհրդանշական օր էր թանգարանի համար: Տարիների ընդմիջումից հետո, Աբովյանների տոհմատան օջախը կրկին ծխաց: Կենդանացել էր Աբովենց տան երբեմնի հյուրընկալ միջավայրը։ Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Տեր Եսայի քահանան և Հովհաննես սարկավագը տոհմատանը կատարեցին Տնօրհնեքի ծիսակարգը, որից հե...
Read More

ԼՈՒՍԵ ՈՒՂԵՆԻՇ

📣Սիրով հրավիրում ենք մասնակցելու Խաչատուր Աբովյանի պապենական տոհմատան թոնրի վերագործարկման արարողությանը: ❗️«Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժ. 17:00-ին, Խ. Աբովյանի տուն-թանգարանում, որտեղ պարոն Ապովի հյուրընկալ տունը դարձյալ կբացի իր դռները հանրության առաջ: Տնօրհնեքի արարողությամբ կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը, կծխա երդիկը: Ծրագրում ընդգրկված են՝ 🎶 Ազգային երգ ու պար 💃 Ավանդական պարերի վարպետության դաս 🎶 Էթնիկ ռոք և ջազ 🍷 Գինու և ընդեղե...
Read More

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Փետրվարի 13-ից մայիսի 22-ը տուն-թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում անցկացվեց թանգարանային պրակտիկա Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, էքսկուրսավարի աշխատանքի հմտությունն...
Read More

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիա. Թանգարանները որպես մշակութային հանգույց. ավանդույթի ապագան   Մայիսի 18-ին տուն-թանգարանում իրական մշակութային հանգույց էր. հանգուցվել էին թանգարանն ու դպրոցները: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում թանգարանը կազմակերպել էր մրցույթ «Ճանաչենք մեր թանգարանները» խորագրով: Մրցույթի մասնակիցներն էին Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի և Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտնե...
Read More

ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Իտալացի հայագետ Ալդո Ֆերրարիի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ մի խումբ իտալացի տուրիստներ այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Նախքան շրջայց կատարելը իտալացի հայագետը թանգարանի դահլիճում դասախոսություն կարդաց Խ. Աբովյանի, նրա «Վերք Հայաստանի» վեպի և Երևանի ազատագրման մասին: Հաջորդիվ մեր այցելուները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը:
Read More

«ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տուն-թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների շրջանակներում թանգարանում եռամսյա ժամկետով կգործի «Արյան կանչով» խորագրով՝ Խ. Աբովյանի ժառանգների մասին պատմող ցուցադրություն:
Read More

«ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մայիսի 6-8-ը Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 3 միջնակարգ և Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցներում տեղի ունեցավ «Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան» ամենամյա գիտակրթական մրցույթ-միջոցառումը: Մայիսի 6-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում թանգարանի աշխատակիցների, մասնակից դպրոցների տնօրենների, ուսուցիչների և Կապանի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի մասնակցությամբ: Մայիսի 7-ին Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 3 միջնակարգ և Ալ. Մարգարյանի անվ. թիվ 7 հի...
Read More