ԼՈՒՍԵ ՈՒՂԵՆԻՇ

Извините, эта страница доступна только на Հայերեն For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մայիսի 31-ը հատկանշական ու խորհրդանշական օր էր թանգարանի համար: Տարիների ընդմիջումից հետո, Աբովյանների տոհմատան օջախը կրկին ծխաց: Կենդանացել էր Աբովենց տան երբեմնի հյուրընկալ միջավայրը։
Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:
Տեր Եսայի քահանան և Հովհաննես սարկավագը տոհմատանը կատարեցին Տնօրհնեքի ծիսակարգը, որից հետո վերագործարկվեց տոհմատան թոնիրը: Միջոցառման մասնակիցներին սպասվում էր համեղ հյուրասիրություն՝ թոնրի լավաշ, պանիր, չիր ու գինի: Միջոցառումը հագեցած էր նաև երաժշտական և պարային կատարումներով: Ելույթ ունեցան Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «Թմբաթա» խումբը, «Արեգ» ավանդական երգի ու պարի համույթը: Միջոցառումը եզրափակվեց ֆլեշմոբով՝ «Արեգ» համույթի և միջոցառման հյուրերի մասնակցությամբ: