ОБЪЯВЛЕНИЕ

Извините, эта страница доступна только на Армянский и Американский Английский For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

                    ՀԱՅԱՐԴԻ ՄԵՂԵԴԻՆԵՐ

Սեպտեմբերի 29-ին,
ժամը 19.00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում կհնչեն «հայարդի մեղեդիներ»` ստեղծագործություններ ժամանակակից մշակումներով:
Երեկոյի ընթացքում կվայելեք նաև Աբովենց այգու բերքից պատրաստված հյութը:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

Գրանցվել նախապես

119700496_1247283442277860_233360657814383549_n

 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Սեպտեմբերի 15-ին, ժ. 19:00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում տեղի կունենա Վարսենիկ Ավանյանի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին: Դաշնամուր՝ Ելենա Վարդազարյան:

Տոմսի արժեքը 2000 դրամ՝ ներառյալ գինու հյուրասիրություն:

Մանրամասների և գրանցման համար զանգահարել 010284686 հեռախոսահամարով:

Սիրով սպասում ենք

119233205_1243549855984552_4493726428016305469_o

                       ԲԱՑՕԹՅԱ ԳՐԱԴԱՐԱՆ

 

118768164_595288801153877_2495724562407027496_n

Հարգելի բարեկամնե՛ր,

թանգարանի այգում արդեն գործում է բացօթյա գրադարան. հաճելի միջավայր,  ինքնատիպ կահավորանք և հարդարանք, գեղեցիկ երեկոյան լուսավորություն,  բեմահարթակ՝ տարատեսակ միջոցառումների և համերգների համար, անվճար WiFi:

•Աշխատանքային ժամեր՝ 11.00-21.30

•Մուտքավճար՝

մեծահասակների համար՝ 1000դր

երեխաների համար՝ 500դր

Արժեքը ներառում է նաև շրջայց Աբովյանի տոհմատանը, սուրճի և թեյի հյուրասիրություն:

Գործում են նաև փաթեթներ.

մեծահասակների համար՝

•1 ամիս այցելություն՝ 10000դր

•1 շաբաթ այցելություն՝ 3000դր

երեխաների համար՝

•1 ամիս այցելություն՝ 5000դր

•1 շաբաթ այցելություն՝ 1500դր

Բացօթյա գրադարան, շրջայց ցուցասրահում և բացատրություն (մեկանգամյա այցելություն)՝

• մեծահասակների համար՝ 3000դր

• փոքրահասկների համար՝ 2500դր

Խմբային այցերի դեպքում նախապես գրանցվել:

Սիրով սպասում ենք:

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ

event4

Աբովենց այգու բացումը նշանավորենք համերգային շքեղ երեկոյով: Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Աբովենց այգում ելույթ կունենան օպերային արտիստներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը: Երեկոյի կոնցերտմայստերը Մարգարիտ Սարգսյանն է: Տեղի կունենա նաև Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների «Հայտնի և անհայտ ռոմանսներ» գրքի շնորհանդեսը: Սիրով հրավիրում ենք: Խնդրում ենք մասնակցությունը ամրագրել նախապես:

                                           ՄԵԿ ՕՐ ԱԲՈՎԵՆՑ ՏԱՆԸ

 

abovyan-tangaran-2

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց, որը կիրականացվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ուղեկցությամբ։
Շրջայցի ավարտին թանգարանի դահլիճում ելույթ կունենա հեղինակ-կատարող Վահագ Ռաշը։
Այցելուները հնարավորություն կունենան թեյախմության ընթացքում զրուցելու օրվա հյուրի՝ Մխիթար Հայրապետյանի հետ։
Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվելու են Աբովենց այգու բարեկարգման, բացօթյա գրադարանի ստեղծման նպատակով:

Միջոցառումների շարքը նվիրվում է ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ծննդյան 215-ամյակին:

Հ.Գ. Այցելուները կարող են գրքեր նվիրել թանգարանի բացօթյա գրադարանին, իսկ նրանցից ոմանք նվերներ կստանան թանգարանից։

Մուտքը՝ միջոցառման տոմսով (1000դրամ):
Հեռ.՝ 010284686

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԸ ԱԲՈՎԵՆՑ ԱՅԳՈւՄ

abovyan-tangaran-4

Հարգելի՛ բարեկամներ,
Փետրվարի 15-ին, ժամը՝ 14.00-ին Աբովենց այգում բոլորս միասին դիմավորում ենք Գարնանամուտը: «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ նշելու ենք Սուրբ Սարգիսը, Բարեկենդանը, Տեառն Ընդառաջը:
Գարնանամուտը կազդարարվի Սուրբ Սարգսի տոնով, որին կհաջորդի Բարեկենդանը և կեզրափակվի Տեառն Ընդառաջով:
Տոնակատարության ողջ ընթացքում կլինեն երգ, պար, օրհնություններ, ավանդական աղոթքներ, ժողովրդական խաղեր՝ էշախաղեր, իծախաղեր, թխելու ենք աղի բլիթը, թռչելու ենք Տեառն Ընդառաջի խարույկի վրայով և էլի լիքը ուրախ բաներ…
Դե ինչ, հանդիպում ենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, որտեղ սպասվում է տոնական ուրախ մթնոլորտ և բարձր տրամադրություն:
Մուտքն ազատ է:

 

 

 

 

 

68453132_354235978854347_5156302212455989248_n-1
190 տարի առաջ սեպտմբերի 27-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը հաղթահարեցին Արարատի բարձունքը: Սա պատմության մեջ առաջին վերելքն էր Արարատի գագաթ և լեռան առաջին գիտական ուսումնասիրությունը (1829թ.):

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառումների շրջանակներում  հայտարարում է Արարատի թեմայով լուսանկարների մրցույթ:

Ժյուրիի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցած 25 լուսանկարները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, իսկ հաղթող երեք լուսանկարների հեղինակները կստանան համապատասխանաբար՝ 150000 դրամ, 100000 դրամ և եռօրյա ուղևորություն Արևմտյան Հայաստան:

Ընդհանուր դրույթներ

  • մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ, ցանկացած երկրից
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել Արարատ լեռան թեմայով մինչև 5 լուսանկար
  • այլ մրցույթների մասնակցած կամ տպագրված լուսանկարները ևս ընդունվում են
  • լուսանկարները պետք է լինեն միայն JPG ձևաչափով,  72 dpi – երկար եզրը  1100 pixel խտությամբ
  • եզրափակիչ փուլ անցած լուսանկարների հեղինակներին լրացուցիչ կխնդրենք տրամադրել լուսանկարի բարձր որակի թվային կամ տպագիր տարբերակը՝ ցուցադրության համար
  • լուսանկարի թվային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել araratascent190@gmail.com էլ. հասցեին՝ վերնագրում (subject) նշելով «Արարատի հայացքով» խորագիրը:

Նամակում պարտադիր է նշել

  • Հեղինակի անունը, ազգանունը
  • Տարիքը
  • Բնակավայրը
  • Հեռախոսահամարը

Եզրափակիչ փուլ անցնող լուսանկարների հեղինակները կտեղեկացվեն սեպտեմբերի 22-ը:

Եզրափակիչ փուլ անցած լուսանկարները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում՝ սեպտեմբերի 27-ից, «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառման շրջանակում:

Մրցանակները

Մրցույթի հաղթող կճանաչվեն ժյուրիի ընտրությամբ

առաջին մրցանակ՝  150000 դրամ

երկրորդ մրցանակ՝  100000 դրամ

երրորդ մրցանակ՝  եռօրյա ուղևորություն դեպի Արևմտյան Հայաստան

Ժյուրին

Հանձնախմբի նախագահ՝

Զավեն Խաչիկյան, լուսանկարիչ

Անդամներ՝

Հասմիկ Պապյան, երգչուհի

Վահագն Տեր-Հակոբյան, կինոօպերատոր

Էդուարդ Քանքանյան, դիզայներ

Իվետ Թաջարյան, արվեստաբան

Արմեն Իսկանդարյան, լուսանկարիչ

Վանանդ Շիրազ, նկարիչ

Վերջնաժամկետը

  • Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 21-ը, ժամը 17:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված լուսանկարները չեն դիտարկվելու:

Ձեր հարցերը կարող եք ուղղել araratascent190@gmail.com էլ. հասցեին,