«ՈւՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի ծրագիրը հագեցած էր և հետաքրքիր: Դպրոցի սաները ճապոնացի դասուսույց Արիկոյի հետ կատարեցին Օրիգամի տեխնոլոգիայով աշխատանքներ: Օրիգամիից հետո սպասվում էր խեցեգործություն: Բաքրի ու Լուսինեի օգնությամբ երեխաները պատրաստեցին հետաքրքիր կավե պատկերներ: Երեխաները շրջեցին նաև այգում, համտեսեցին պտղատու ծառերի միրգը և այգու մրգից պատրաստված համեղ հյութը: Ծրագիրն ավարտվեց ուրախ բակային խաղերով: