Հանդիպում արցախցի երեխաների հետ

Թանգարանի և «Վերադարձ արմատներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ հյուրընկալեցինք արցախցի երեխաներին: Հանդիպումը բովանդակային և հագեցած էր: Թանգարանի ցուցասրահում և տոհմատանը շրջայցից հետո, երեխաները լրացրեցին հարցաթերթիկներ՝ ներկայացված նյութի վերաբերյալ: Կրտսեր փոքրիկները զբաղվեցին նկարչությամբ: Թանգարանի կողմից բոլորը ստացան հուշանվերներ: Հանդիպումը եզրափակվեց թեյախմությամբ:

Կրթամշակութային ծրագրերը արցախցի հայրենակիցների հետ կրելու են շարունակական բնույթ: