«ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մայիսի 6-8-ը Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 3 միջնակարգ և Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցներում տեղի ունեցավ «Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան» ամենամյա գիտակրթական մրցույթ-միջոցառումը: Մայիսի 6-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում թանգարանի աշխատակիցների, մասնակից դպրոցների տնօրենների, ուսուցիչների և Կապանի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի մասնակցությամբ: Մայիսի 7-ին Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 3 միջնակարգ և Ալ. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցներում տեղի ունեցան «Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան» մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլերը: Համաձայն ընթացակարգի՝ մրցույթի ներդպրոցական փուլերին յուրաքանչյուր դպրոցից մասնակցում էին 3-ական խումբ՝ կազմված 5-ական մասնակիցներից: Միջոցառման ժյուրիի անդամներն էին՝ 1. Քաջարանի թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյան 2. Կապանի թիվ 3 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյան 3. Կապանի Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էլեոնորա Առուստամյան 4. Կապանի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարյան 5. Խ.Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյան Մասնակից թիմերը ներկայացան հետևյալ անուններով. Կապանի թիվ 1 հիմն. դպրոց՝ Անմահի հետքերով, Հարմոնիա, Արարատ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց՝ Զարթոնք, Պատանի աբովյանականներ, Լիբեր Արմենիեր Կապանի Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմն. դպրոց՝ Վիկտորիա, Մեծն քանաքեռցին, Հավերժի ճամփորդը: Մրցույթի հարցերին պատասխանելուց հետո, թիմերը, որպես գեղարվեստական համար, ներկայացրեցին Խ. Աբովյանի առակների բեմականացումներ: Ներդպրոցական փուլերի բոլոր մասնակիցները թանգարանի կողմից ստացան աբովյանական հուշանվերներ, հաղթող թիմերը ստացան աբովյանական հուշամեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր հետևյալ անվանակարգերի համար՝ «Լավագույն գրական խոսք», «Լավագույն թիմային աշխատանք» և «Լավագույն գեղարվեստական համար»: Մայիսի 8-ին Կապանի թիվ 1 հիմն. դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-միջոցառման եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին ներդպրոցական փուլերի հաղթող թիմերը՝ «Արարատ», «Պատանի աբովյանականներ» և «Վիկտորիա»: Եզրափակիչ փուլի հաղթող ճանաչվեց Կապանի Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցի «Վիկտորիա» խումբը: Հաղթող թիմը թանգարանի կողմից ստացավ հուշանվեր «Լավագույն աբովյանականներ» և պատվոգիր, ինչպես նաև շնորհակալագրեր վերոնշյալ երեք անվանակարգերի համար: Մրցույթի ընթացքում խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խոջամիրյանը, մրցույթը վարեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Մրցույթի արդյունքում ավելի քան 60 աշակերտ ծանոթացավ և հաղորդակից դարձավ մեծն լուսավորչի կյանքին, գործունեությանը և ստեղծագործությանը: Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Կապանի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին, մասնակից դպրոցների տնօրեններին՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն՝ Լուսինե Զաքարյանին, թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանին, Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանին, ժյուրիի անդամներին, ինչպես նաև մասնակից թիմերի հետ աշխատող ուսուցիչներին՝ մրցույթ-միջոցառմանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: