ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հունիսի 14-ին տուն-թանգարանի բակում տիրում էր իրական խաղային խառնաշփոթ և ոգևորություն: Դպրոցականների համար կազմակերպվել էր հայկական ազգային խաղեր՝ Չոփչոփանուկի, Խոզուկ, Յոթ քար, Բերդ, Թոկ, Գդակ փախցնել, Ծուղրուղու և մի քանի այլ բակային խաղեր: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր մատաղ սերնդին ծանոթացնել հայկական ավանդական ազգային խաղերին, ինչպես նաև նրանց մեջ ձևավորել և դաստիարակել մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն, հմտություն և այլ կամային և ֆիզիկական հատկանիշներ: