ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Փետրվարի 13-ից մայիսի 22-ը տուն-թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում անցկացվեց թանգարանային պրակտիկա Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, էքսկուրսավարի աշխատանքի հմտություններին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների և կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացին, ինչպես նաև կատարեցին էքսկուրսիոն գործնական աշխատանքներ, ներկայացրեցին բավականին հետաքրքիր կրթական ծրագրեր: