«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի սաները 👨👧կատարեցին վիտրաժային աշխատանքներ👩‍🎨, խեցեգործություն, պարեցին ազգային պարեր💃🕺 և եզրափակեցին բակային խաղերով⛹️‍🤼‍🤾:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Ուրախ ամառ» ամառային դպրոցի հուլիսի 8-ի և 9-ի ծրագրերը հերթական անգամ անցան հագեցած և հետաքրքիր մթնոլորտում: Ծրագրում ներառված էր ճապոնական օրիգամի, խեցեգործություն, կարաոկե, ազգային պարեր, նկարչություն, բակային խաղեր։ Սիրելի' ծնողներ, շտապե'ք միանալ մեզ։  
Read More

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…

Հոկտեմբերի 4-ին տուն-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվան դպրոցում ներկայացվեց «Խաչատուր Աբովյան» շրջիկ ցուցադրությունը: Նախաձեռնության նպատակն է ՀՀ մարզերի դպրոցներին հնարավորինս հաղորդակից դարձնել թանգարանային կյանքին և մեծ լուսավորչի գործունեությանը: Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը, որից հետո թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը ներկայացրեց Խ. Աբովյանի կյանքն ու գործունեությունը: Մի...
Read More

«ՈւՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի ծրագիրը հագեցած էր և հետաքրքիր: Դպրոցի սաները ճապոնացի դասուսույց Արիկոյի հետ կատարեցին Օրիգամի տեխնոլոգիայով աշխատանքներ: Օրիգամիից հետո սպասվում էր խեցեգործություն: Բաքրի ու Լուսինեի օգնությամբ երեխաները պատրաստեցին հետաքրքիր կավե պատկերներ: Երեխաները շրջեցին նաև այգում, համտեսեցին պտղատու ծառերի միրգը և այգու մրգից պատրաստված համեղ հյութը: Ծրագիրն ավարտվեց ուրախ բակային խաղերով:          
Read More

Ազգային խաղեր տուն-թանգարանում

Յուրաքանչյուր շաբաթ օր տուն-թանգարանում կազմակերպվում են հայկական ազգային խաղեր. ● Բերդ ● Յոթ քար ● Չոփչոփանուկի ● Խոզուկ ● Թոկ ● Գդակ թռցնել ● Ծուղրուղու Սկիզբը ժամը 10.00-ից Մասնակցությունը՝ մուտքի վճարով (500դր): Մասնակցության դեպքում զանգահարել 010284686:
Read More

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ «ՈՒՐԱԽ ԱՄԱՌ»

Սիրելի՛ ծնողներ, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հուլիսի 1-ից մեկնարկում է «Ուրախ ամառ» ամառային դպրոցը: Տարիքային խումբ՝ 6-8, 9-12 տարեկան երեխաներ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից 12.00 Վճարը՝ օրը՝ 1000դր ԾՐԱԳՐՈՒՄ՝ • Շրջայց Խ. Աբովյանի 18-րդ դարի տոհմատանը • Օրիգամի • Լինոգրաֆիա • Նկարչություն • Խեցեգործություն • Արվեստի պատմություն • Ազգային պարեր • Ազգային խաղեր • Խաղ (ճանաչողական, տրամաբանական, ինտելեկտուալ, ժամանցային) Թանգարանն ունի մոտ 1 հա տարածք, գեղեցիկ այգի՝ մրգա...
Read More

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հունիսի 14-ին տուն-թանգարանի բակում տիրում էր իրական խաղային խառնաշփոթ և ոգևորություն: Դպրոցականների համար կազմակերպվել էր հայկական ազգային խաղեր՝ Չոփչոփանուկի, Խոզուկ, Յոթ քար, Բերդ, Թոկ, Գդակ փախցնել, Ծուղրուղու և մի քանի այլ բակային խաղեր: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր մատաղ սերնդին ծանոթացնել հայկական ավանդական ազգային խաղերին, ինչպես նաև նրանց մեջ ձևավորել և դաստիարակել մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն, հմտություն ...
Read More

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տուն-թանգարանի բակում թևածում էր ուրախ ժպիտն ու բարձր տրամադրությունը: Երեխաների համար կազմակերպվել էր կավճանկարչություն, նկարչություն, ծեփամածիկով և գունավոր թղթերով աշխատանքներ: Միջոցառումը անմասն չէր նաև գեղարվեստական մասից: Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցի սաները ներկայացրեցին Պերճ Պռոշյանի «Հուշիկներ»-ից մի հատված՝ «Անհոգ մանկություն» վերտառմամբ: Միջոցառմանը միացել էր նաև «Արմենիա» պարային համույթը: Պարային կատարումերից հետո, համույթի հետ մ...
Read More

ԼՈՒՍԵ ՈՒՂԵՆԻՇ

Մայիսի 31-ը հատկանշական ու խորհրդանշական օր էր թանգարանի համար: Տարիների ընդմիջումից հետո, Աբովյանների տոհմատան օջախը կրկին ծխաց: Կենդանացել էր Աբովենց տան երբեմնի հյուրընկալ միջավայրը։ Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Տեր Եսայի քահանան և Հովհաննես սարկավագը տոհմատանը կատարեցին Տնօրհնեքի ծիսակարգը, որից հե...
Read More