Հնօրյա Երևանի 2801-ամյակը և հնաբնակ երևանցիները

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից մեկն էլ տարեցներին նվիրված միջոցառումներն են: Այս տարի այն իրականացվեց Երևանի հիմանդրման 2801-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում: Բացման խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ավագ երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր Երևանի մասին: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ներկայացրեց տեսանյութ Հին Երևանի պատմության մասին: ...
Read More

«Արարատի հայացքով» լուսանկարների մրցույթ

190 տարի առաջ սեպտմբերի 27-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը հաղթահարեցին Արարատի բարձունքը: Սա պատմության մեջ առաջին վերելքն էր Արարատի գագաթ և լեռան առաջին գիտական ուսումնասիրությունը (1829թ.): Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառումների շրջանակներում  հայտարարում է Արարատի թեմայով լուսանկարների մրցույթ: Ժյուրիի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցած 25 լուսանկարները կցուցադրվեն Խաչատ...
Read More

ՈւՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 27-ին տուն-թանգարանում տիրում էր Վարդավառի նախատոնակի իրական խրախճանք: «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ վայելեցինք Վարդավառի տոնական և ծիսական արարողակարգը: Փորձեցինք բացահայտել Վարդավառի իրական պատմությունը, դերն ու տոնածիսական նշանակությունը. ուրախ երգ ու պար, խնդում, խաչբուռ, վարդի թերթիկներ, վարդաջուր, խորոված խնձոր, աղավնիներ և վերջում «ջրոցի»:  
Read More

ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում բոլորս միասին տոնում ենք Վարդավառը: «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ կվայելենք Վարդավառ տոնի ծիսական և տոնական արարողությունը: Մուտքն ազատ է: Սպասում ենք բոլորին:😀😃😄 Սկիզբը' ժամը 11.00-ին։ 🏡 Քանաքեռ 2-րդ փող., տուն 4 ☎️ Հեռ.՝ 010284686
Read More

ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում բոլորս միասին տոնում ենք Վարդավառը: «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ կվայելենք Վարդավառ տոնի ծիսական և տոնական արարողությունը: Մուտքն ազատ է: Սպասում ենք բոլորին:😀😃😄 Սկիզբը' ժամը 11.00-ին։ 🏡 Քանաքեռ 2-րդ փող., տուն 4 ☎️ Հեռ.՝ 010284686
Read More

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների այցը թանգարան

Հուլիսի 24-ին թանգարանի այցելուներն էին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները: Թանգարանի աշխատակիցների կողմից նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որից հետո թանգարանի բակում նրանց սպասվում էր հայկական ազգային ավանդական խաղեր: Միջոցառման ավարտին մասնակիցները թանգարանի կողմից ստացան աբովյանական բացիկներ և էջանիշներ:
Read More

ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը հուլիսի 16-ին այցելեց տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահում և տոհմատանը շրջայցից հետո քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Ուրախ ամառ» ամառային դպրոցի այսօրվա ծրագրի շրջանակում երեխաները👨👧 զբաղվեցին լինոփորագրությամբ, խեցեգործությամբ և սեղանի ճանաչողական խաղով:
Read More