ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը հուլիսի 16-ին այցելեց տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահում և տոհմատանը շրջայցից հետո քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Ուրախ ամառ» ամառային դպրոցի այսօրվա ծրագրի շրջանակում երեխաները👨👧 զբաղվեցին լինոփորագրությամբ, խեցեգործությամբ և սեղանի ճանաչողական խաղով:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի սաները 👨👧կատարեցին վիտրաժային աշխատանքներ👩‍🎨, խեցեգործություն, պարեցին ազգային պարեր💃🕺 և եզրափակեցին բակային խաղերով⛹️‍🤼‍🤾:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Ուրախ ամառ» ամառային դպրոցի հուլիսի 8-ի և 9-ի ծրագրերը հերթական անգամ անցան հագեցած և հետաքրքիր մթնոլորտում: Ծրագրում ներառված էր ճապոնական օրիգամի, խեցեգործություն, կարաոկե, ազգային պարեր, նկարչություն, բակային խաղեր։ Սիրելի' ծնողներ, շտապե'ք միանալ մեզ։  
Read More

«ՈւՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի ծրագիրը հագեցած էր և հետաքրքիր: Դպրոցի սաները ճապոնացի դասուսույց Արիկոյի հետ կատարեցին Օրիգամի տեխնոլոգիայով աշխատանքներ: Օրիգամիից հետո սպասվում էր խեցեգործություն: Բաքրի ու Լուսինեի օգնությամբ երեխաները պատրաստեցին հետաքրքիր կավե պատկերներ: Երեխաները շրջեցին նաև այգում, համտեսեցին պտղատու ծառերի միրգը և այգու մրգից պատրաստված համեղ հյութը: Ծրագիրն ավարտվեց ուրախ բակային խաղերով:          
Read More

Ազգային խաղեր տուն-թանգարանում

Յուրաքանչյուր շաբաթ օր տուն-թանգարանում կազմակերպվում են հայկական ազգային խաղեր. ● Բերդ ● Յոթ քար ● Չոփչոփանուկի ● Խոզուկ ● Թոկ ● Գդակ թռցնել ● Ծուղրուղու Սկիզբը ժամը 10.00-ից Մասնակցությունը՝ մուտքի վճարով (500դր): Մասնակցության դեպքում զանգահարել 010284686:
Read More

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ «ՈՒՐԱԽ ԱՄԱՌ»

Սիրելի՛ ծնողներ, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հուլիսի 1-ից մեկնարկում է «Ուրախ ամառ» ամառային դպրոցը: Տարիքային խումբ՝ 6-8, 9-12 տարեկան երեխաներ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից 12.00 Վճարը՝ օրը՝ 1000դր ԾՐԱԳՐՈՒՄ՝ • Շրջայց Խ. Աբովյանի 18-րդ դարի տոհմատանը • Օրիգամի • Լինոգրաֆիա • Նկարչություն • Խեցեգործություն • Արվեստի պատմություն • Ազգային պարեր • Ազգային խաղեր • Խաղ (ճանաչողական, տրամաբանական, ինտելեկտուալ, ժամանցային) Թանգարանն ունի մոտ 1 հա տարածք, գեղեցիկ այգի՝ մրգա...
Read More

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հունիսի 14-ին տուն-թանգարանի բակում տիրում էր իրական խաղային խառնաշփոթ և ոգևորություն: Դպրոցականների համար կազմակերպվել էր հայկական ազգային խաղեր՝ Չոփչոփանուկի, Խոզուկ, Յոթ քար, Բերդ, Թոկ, Գդակ փախցնել, Ծուղրուղու և մի քանի այլ բակային խաղեր: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր մատաղ սերնդին ծանոթացնել հայկական ավանդական ազգային խաղերին, ինչպես նաև նրանց մեջ ձևավորել և դաստիարակել մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն, հմտություն ...
Read More