«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների այցը թանգարան

Հուլիսի 24-ին թանգարանի այցելուներն էին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները: Թանգարանի աշխատակիցների կողմից նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որից հետո թանգարանի բակում նրանց սպասվում էր հայկական ազգային ավանդական խաղեր: Միջոցառման ավարտին մասնակիցները թանգարանի կողմից ստացան աբովյանական բացիկներ և էջանիշներ:
Read More

ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը հուլիսի 16-ին այցելեց տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահում և տոհմատանը շրջայցից հետո քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Ուրախ ամառ» ամառային դպրոցի այսօրվա ծրագրի շրջանակում երեխաները👨👧 զբաղվեցին լինոփորագրությամբ, խեցեգործությամբ և սեղանի ճանաչողական խաղով:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի սաները 👨👧կատարեցին վիտրաժային աշխատանքներ👩‍🎨, խեցեգործություն, պարեցին ազգային պարեր💃🕺 և եզրափակեցին բակային խաղերով⛹️‍🤼‍🤾:
Read More

«ՈՒՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

«Ուրախ ամառ» ամառային դպրոցի հուլիսի 8-ի և 9-ի ծրագրերը հերթական անգամ անցան հագեցած և հետաքրքիր մթնոլորտում: Ծրագրում ներառված էր ճապոնական օրիգամի, խեցեգործություն, կարաոկե, ազգային պարեր, նկարչություն, բակային խաղեր։ Սիրելի' ծնողներ, շտապե'ք միանալ մեզ։  
Read More

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…

Հոկտեմբերի 4-ին տուն-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվան դպրոցում ներկայացվեց «Խաչատուր Աբովյան» շրջիկ ցուցադրությունը: Նախաձեռնության նպատակն է ՀՀ մարզերի դպրոցներին հնարավորինս հաղորդակից դարձնել թանգարանային կյանքին և մեծ լուսավորչի գործունեությանը: Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը, որից հետո թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը ներկայացրեց Խ. Աբովյանի կյանքն ու գործունեությունը: Մի...
Read More

«ՈւՐԱԽ ԱՄԱՌ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Այսօր «Ուրախ ամառ» ամառային դպրոցի ծրագիրը հագեցած էր և հետաքրքիր: Դպրոցի սաները ճապոնացի դասուսույց Արիկոյի հետ կատարեցին Օրիգամի տեխնոլոգիայով աշխատանքներ: Օրիգամիից հետո սպասվում էր խեցեգործություն: Բաքրի ու Լուսինեի օգնությամբ երեխաները պատրաստեցին հետաքրքիր կավե պատկերներ: Երեխաները շրջեցին նաև այգում, համտեսեցին պտղատու ծառերի միրգը և այգու մրգից պատրաստված համեղ հյութը: Ծրագիրն ավարտվեց ուրախ բակային խաղերով:          
Read More