Ավարտում է Ներսիսյան դպրոցը:
Ամեն կերպ փորձում է ուսումը շարունակել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, սակայն չի հաջողվում:
Հուլիսի 8-12-ը Հաղբատի վանքում ստանում է Եփրեմ կաթողիկոսի թույլտվությունը ուղևորվելու Վենետիկ՝ ուսումը շարունակելու: Հուլիսի 13-14-ի գիշերը ճանապարհ է ընկնում, բայց չհասած Ղարաքիլիսա՝ արգելափակվում է այստեղ: 16-ին սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
Եռամսյա թափառումներից հետո վերադառնում է Հաղբատի վանք, մասնակցում տեղացիների ինքնապաշտպանական կռիվներին: