1824

Փետրվարի 9-Գրում է ՙՍրբաճեմ ոտից տեառն գթութեանց…՚ բառերով սկսվող մի հանգավոր նամակ և ուղարկում Անտոն Մուղնեցուն,որն այդ ժամանակ շրջագայում էր Եվդոկիայի և Տիգրանակերտի գավառների հայաբնակ գյուղերում: Դա Աբովյանի մինչ այժմ ծանոթ ամենավաղ, թվակիր ստեղծագործությունն է:

Ամառ-Այցելում է հարենիք, գրում ՙԿարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց՚ բանաստեղծությունը:

Ծանոթանում է Մխիթար Աբբայի, Սիմեոն Երևանցու, Ղուկաս Վանանդեցու գործունեությանը և վճռում նրանց օրինակով նվիրվել հայ մանուկների լուսավորության գործին:

Դեկտեմբերի 1- Ընդունվում է Թիֆլիսի նորաբաց Ներսիսյան դպրոցը: