Հունվար- Հրապարակային ելույթ է ունենում Պետերբուրգում՝ շարադրելով հայ ժողովրդի լուսավորման իր ծրագրերը:
-Ծանոթանում է ակադեմիկոս Քրիստիա Ֆրենի հետ:
Փետրվար- Վերադառնում է Դորպատ:
Մարտ-ապրիլ– Գրում է գերմաներեն ընդարձակ ուսումնասիրություն հայոց կենցաղի ու սովորությունների մասին՝ զուգակցելով դրանց իր մանկապատանեկան հուշերը:
Հունիս- Սկսում է գրի առնել համալսարանի քիմիական փորձարանի վարիչ Կլաուսի դասախոսությունները քիմիայի հիմունքների վերաբերյալ:
Սեպտեմբեր– Լսում է երաժշտության վերաբերյալ դասախոսություններ: