1844

Հունվար-Գրում է դիտողություններ Անդրկովկասյան դպրոցներում ուսման վիճակը բարվոքելու վերաբերյալ,որը Տփղիս է առաքում դպրոցի տարեկան հաշվետվության հետ:

 

Փետրվար-մարտ– Աշակերտներին գյուղատնտեսության հիմունքները սովորեցնելու համար դպրոցին կից հիմնում է փորձադաշտ, տնկում այգի, որին աջակցում են նաև երևանցիները:

 

Մարտի 23-27- Հանդիպումներ է ունենում գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդի և արևելագետ Գեորգ Ռոզենի հետ, ուղեկցում նրանց Էջմիածին: Գերմանիայում հրատարակելու համար թարգմանում է Քեշիշ-օղլու թուրքերեն երգերը:

 

Մարտի 24- Ստանում է Անդրկովկասի գլխավոր կառավարչի և դպրոցական բարձր իշխանությունների կարգադրությունը՝ պրոֆ. Հերման Աբիխի երկրաբանական հետազոտություններին օժանդակելու համար անհապաղ մեկնել Տփղիս:

 

Ապրիլի 11-Ժամանում է Տփղիս և 28-ին վերադառնալով Երևան՝ մինչև սեպտեմբերի 28-ը ուղեկցում է Հ. Աբիխին՝ նրա հետ շրջագայելով պատմական Հայաստանում: Վերելքի երեք ձախողված փորձ են կատարում դեպի Մեծ Մասիսի գագաթը, երկու անգամ բարձրանում Փոքր Մասիսի գագաթը:

 

Ապրիլ, կեսեր- Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Կարլ Կոխին հաղորդում է հարուստ տվյալներ հայոց ազգային կերակուրների և երաժշտական գործիքների մասին: