1834

Փետրվար 22- Պրոֆ. Շմալցի ղեկավարությամբ սկսում է ուսանել գործնկան տնտեսագիտություն, ՙտնային կառավարություն՚ և  ՙերկրագործություն՚, իսկ գարնանը տեղափոխվում է Ալտ-Կուստհոֆ՝ տեղի գյուղատնտեսական դպրոցում ու փորձադաշտերում շարունակելու այդ գիտությունների յուրացումը:

 

Մարտ- Տիկին Յուլյա Դալի տանը, նրա օգնությամբ սովորում է դաշնամուր նվագել:

 

 Մայիսի 30– Դորպատյան ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ, հատուկ հանձնաժողովի առջև հանձնում է քննություն և ստանում մասնավոր ուսուցման իրավունք (պատմություն, աշխարհագրությւոն, թվաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, ռուսերեն, գերմաներեն, լատիներեն):

 

Հունիսի 3- Փայլուն կերպով հանձնում է փիլիսոփայության, հոգեբանության և տրամաբանության քնությունները պրոֆ. Եշեին:

 

Հունիսի 10- Ալտ-Կուստհոֆից Ներսես Աշտարակեցուն հղած նամակում պարզաբանում է իր ապագա դիտավորությունները. վերադարձից հետո ցանկանում է հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանաներ, ուսուցիչներ, արհեստի, արդյունագործության ու գյուղատնտեսության մասնագետներ և մտավոր աշխատանքի մարդիկ պատրաստելու համար:

 

Մտորում է հայ եկեղեցական երգեցողությունը կանոնավորելու մասին և փորձում սեփական կատարմամբ տեղական երաժիշտներին ձայնագրել ու մշակել տալ հայակական շարականները:

 

Նոյեմբերի 27– Ստանում է հոր մահվան լուրը:

 

Դեկտեմբերի 14- Ուղևորվում է Պետերբուրգ՝ իր ապագայի հետ կապված հարցերը պարզելու և Վենետիկ ուղևորվելու համար պետությունից միջոցներ խնդրելու: