«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ»՝ «Հայաստանի Եվրոպական քոլեջ հիմնադրամ»-ի հետ համատեղ 12.03.2016

Ֆրանկոֆոնիայի երկամսյա ծրագրի շրջանակներում կայացավ «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման հյուրն էր «Հայաստանի Եվրոպական քոլեջ հիմնադրամ»ը: Դահլիճում ներկա Էին` Ֆրանսերեն լեզվի դասախոս Քրիստինե Հովհաննիսյանը, տնտեսագիտության դասախոս Անուշ Պետրոսյանը և նույն քոլեջի թարգմանչության և գործավարության բաժնի 02.07-4րդ կուրսի ուսանողները: Միջոցառման մեկնարկը սկսվեց ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ հիմնով, որից հետոթանգարանի ցուց.կազմ. և հանր. բ/վ Լուսինե Մելքոնյանն իր զեկույցում ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի պատմությունը և զարգացումը, որոնք են անդամ երկրները, ինչ առանցքային դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և որ թվականին է Հայաստանը պաշտոնապես հայտարարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիատիվ անդամ: 

Թանգարանի ավագ գիտաշխատող Արևիկ Ստամբոլցյանը ներկայացրեց զեկույց` «Ռուսսոյի ազդեցությունը Խ.Աբովյանի մանկավարժական հայացքների ձևավորման վրա» թեմայով: Նա մասնավորապես անդրադարձավ եվրոպական խոշորագույն մանկավարժներ Ժան-Ժակ Ռուսսոյի, Հենրիխ Պեստալոցցու, Ջոն Լոկկի առաջավոր գաղափարներին, ովքեր իրենց մեծ ազդեցությունն էին ունեցել Խաչատուր Աբովյանի մանկավարժական առաջադեմ մեթոդների ձևավորման վրա:

Հայաստանի Եվրոպական Քոլեջ Հիմնադրամի թարգմանչության 4-րդ կուրսի ուսանողները միջոցառումը ողողեցին ֆրանսիական կոլորիտով: Հասմիկ Հակոբյանի կիթառի նվագակցության ներքո վայելեցինք «Je veux», «Tout de moi»,«Les passants» երգերը, որից հետո քոլեջի սաները ներկայացրեցին Ֆրանսիայի մշակութային հայտնի կոթողները, բազմազան և նրբաճաշակ ֆրանսիական խոհանոցը, որին հաջորդեց Ֆրանսիայի հիմնի կատարումը: Այս ամենն ուղեկցվում էր թեմային վերաբերող սլայդերի ցուցադրմամբ: Միջոցառումն ավարտվեց ֆրանսիական գինու և ուտեստների հյուրասիրությամբ, որին յուրահատուկ շունչ տվեց Garçon-ի ներկայությունը: