ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Մարտի 28-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառում <<Ֆրանսիան Հայաստանում>> խորագրով: Միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը՝ ներկայացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության մասին: Միջոցառման ծրագիրը հագեցած էր. <<Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ>> կազմակերպության Կոմունիկացիայի և զարգացման պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, որից հետո տեղի ունեցավ հայկական և ֆրանսիական մշակույթների երկխոսություն. <<Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ>> կազմակերպության մշակութային գծով ստաժոր Նիկոլա Բղեժոն և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի օտար լեզուներ ֆակուլտետի ուսանողուհի Շահանե Գրիգորյանը խոսեցին հայկական և ֆրանսիական մշակույթների առանձնահատկությունների, սովորույթների և ավանդույթների մասին: Հաճելիորեն զարմացրեցին Ա. Հովհաննիսյանի անվ. թիվ 194 դպրոցի սաները: Նրանց կողմից վայելեցինք <<Մենք խոսում ենք ֆրանսերեն>> երաժշտական-թատերական ծրագիրը: Միսաք Մանուշյանի անվ. թիվ 48 դպրոցի սան՝ Հարությունյան Սոնան ֆրանսերենով ներկայացրեց Վ. Հյուգոի <<Վաղը լուսաբացին>> բնաստեղծությունը: Միջոցառումը եզրափակեց Կ. Զարյանի անվ. հ. 117 հիմն. դպրոցի երգչախումբը՝ <<Քեզ համար Հայաստան>> երգով: Միջոցառման ավարտին Ա. Ստամբոլցյանը աբովյանական հուշանվերներ հանձնեց միջոցառման մասնակիցներին և հյուրերին, ինչպես նաև թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանի անունից պատվոգիր տրվեց Ա. Հովհաննիսյանի անվ. թիվ 194 դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանին և շնորհակալագրեր՝ Կ. Զարյանի անվ. հ. 117 հիմն. դպրոցի երաժշտության ուսուցրուհի Գ. Խաչատրյանին, <<Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ>> կազմակերպության Կոմունիկացիայի և զարգացման պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանին և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի օտար լեզուներ ֆակուլտետի ուսանողուհի Շահանե Գրիգորյանին: Հաջորդիվ հետևեց հայկական և ֆրանսիական քաղցրավենիքներով սուրճի հյուրասիրություն: Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին գործուն մասնակցության համար: