ՔՊ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 26-ին տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ և ՔՊ շտաբի պետ Ա. Ստամբոլցյանը անցկացրեց Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հերթական դասախոսությունը: Օրվա թեման էր <<Երկրաշարժի դեպքում թանգարանի աշխատակիցների տարահանման կազմակերպումը>>: Ա. Ստամբոլցյանը բուն թեմայից բացի անդրադարձավ նաև երկրաշարժի ժամանակ բնակչության գործելակերպի, հրդեհային անվտանգության կանոնների, այրվածքների դեպքում առաջին օգնության մասին: Դասախոսության ավարտին Ա. Ստամբոլցյանը աշխատակիցներին ծանոթացրեց թանգարանում առկա հրդեհային անվտանգության միջոցներին և գործնականում ցույց տվեց դրանց կիրառման եղանակները: