ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՓԱՅԼՈՒՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԴԱՐՎԵՍՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո Խ. Աբովյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանի Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի հետ համատեղ գործում է ժամանակավոր ցուցադրություն բնության թեմատիկայով:
Այս անգամ ևս Զարդարվեստի ուսումնարանի սաները կարողացան մեզ զարմացնել իրենց մասնագիտական բարձր վարպետությամբ և փայլուն աշխատանքներով:
Թանգարանը իր շնորհակալությունն է հայտնում ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանին և մանկավարժական կոլեկտիվին արդյունավետ, պատրաստակամ մասնակցության և համագործակցության համար: