ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆԻ

Օր երկրորդ
**************

Հոկտեմբերի 24-ին «Ուղևորություն դեպի Անի» մեծահասակների կրթական ծրագրի մասնակիցներն էին Կենտրոն վարչական շրջանի թոշակառուներից: Այս անգամ ևս մեր տարեց բարեկամները մեզ զարմացրեցին թեմայի վերաբերյալ իրենց կարծիքներով և մեկնաբանություններով: Նրանք հաճելիորեն զարմացած էին թանգարանում մեծահասակների համար նմանատիպ ծրագրի իրականացմամբ և իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին կրթական ծրագիրը կազմակերպողներին և իրականացնողներին:
Ծրագիրը վարեց «Ուղևորություն դեպի Անի» կրթական ծրագրի հեղինակ և համակարգող Սաթենիկ Ավոյանը: