ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Խ. Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից է սահմանամերձ մարզերի հետ աշխատանքը: Թանգարանի նախաձեռնությամբ 2019 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի միջն. դպրոցում և Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվ. միջն. դպրոցում կազմակերպվելու է «Խաչատուր Աբովյան» շրջիկ ցուցադրությունը: Ցուցադրության նպատակն է աշակերտներին ծանոթացնել Խ. Աբովյանի կենսագրությանն ու գործունեությանը: Առաջին հանգրվանն էր Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղը: Ապրլիի 26-ին գյուղի միջն. դպրոցում 1 ամսով բացվեց «Խաչատուր Աբովյան» շրջիկ ցուցադրությունը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սյուզաննա Խոջամիրյանը, որից հետո թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Մարալյանը ներկայացրեց ցուցադրությունը՝ մանրամասն անդրադառնալով Խ. Աբովյանի կյանքին, գործունեությանն ու ստեղծագործությանը: