ՄԵԿ ՕՐ ԱԲՈՎԵՆՑ ՏԱՆԸ

abovyan-tangaran-2Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց, որը կիրականացվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ուղեկցությամբ։
Շրջայցի ավարտին թանգարանի դահլիճում ելույթ կունենա հեղինակ-կատարող Վահագ Ռաշը։
Այցելուները հնարավորություն կունենան թեյախմության ընթացքում զրուցելու օրվա հյուրի՝ Մխիթար Հայրապետյանի հետ։
Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվելու են Աբովենց այգու բարեկարգման, բացօթյա գրադարանի ստեղծման նպատակով:

Միջոցառումների շարքը նվիրվում է ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ծննդյան 215-ամյակին:

Հ.Գ. Այցելուները կարող են գրքեր նվիրել թանգարանի բացօթյա գրադարանին, իսկ նրանցից ոմանք նվերներ կստանան թանգարանից։

Մուտքը՝ միջոցառման տոմսով (1000դրամ):
Հեռ.՝ 010284686