«ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» 2016. Սևանի Խ.Աբովյանի անվ.թիվ 1 դպրոց

«Խ.Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ , ապրիլի 19-ին Սևանի Խ.Աբովյանի անվ.թիվ 1 դպրոցում կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլը: Մասնակից խմբերը ներկայացան «Հայոց նորահաս երիտասարդք 1», «Հայոց նորահաս երիտասարդք 2», «Հայոց նորահաս երիտասարդք 3» անունների ներքո: Միջոցառումը սկսվեց աշակերտների խրոխտ երգ ու պարով, որին հաջորդեց Հ. Շիրազի «Արձան Աբովյանի» բանաստեղծության կատարումը: Ներկաների տոնական տրամադրությունն ապահովված էր: Աշակերտների միջոցով կենդանացած Աբովյանի առակները`«Մոլլա Մասրադնի պղինձը», «Գայլն ու գառը», «Սոխն ու սխտորը» ավելի տեսանելի դարձրին աբովյանական խոսքի պարզությունն ու մտքի խորությունը, նրա առակների բարոյախրատական և բարոյադաստիարակչական մոտեցումները : Գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլի հաղթող ճանաչվեց «Հայոց նորահաս երիտասարդք 1» թիմը` ստանալով ՊԱՏՎՈԳԻՐ, հուշանվեր և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՄԱՐ» անվանակարգում: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ» անվանակարգում ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ արժանացան «Հայոց նորահաս երիտասարդք 2», «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՄԱՐ» անվանակարգում «Հայոց նորահաս երիտասարդք 3» թիմերը:  Բոլոր մասնակիցները ստացան նվերներ թանգարանի կողմից: