«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2016 գիտակրթական մրցույթ- միջոցառման եզրափակիչ փուլ 26.04.2016.

Ապրիլի 26-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ
2016թ-ի «Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան » գիտակրթական մրցույթ- միջոցառման եզրափակիչ փուլը, որի մասնակիցներն էին՝
ՀՐԱԶԴԱՆԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 1 ավագ,
ՍԵՎԱՆԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 1 ավագ,
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 4 հիմնական դպրոցների աշակերտները:
Միջոցառման հիմնական նպատակներն էին`
●խթանել Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրություն
●տարածել, հատկապես աշակերտների մեջ, Խ. Աբովյանի ստեղծագործությունները՝ արմատավորել դրանց բարոյախրատական և բարոյադաստիարակչական սկզբունքները
●հանրահռչակել Խ.Աբովյանի կյանքը, մանկավարժական գործունեությունը, բազմաժանր գրական ժառանգությունը
● համագործակցության կամուրջ ստեղծել թանգարանի և ՀՀ մարզերի կրթօջախների միջև
●ավելի հասանելի դարձնել Աբովյանի թողած գրական և մանկավարժական ժառանգությունը Հայաստանի ապագան կառուցող սերնդի համար:
2016թ-ի «Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» գիտակրթական մրցույթ – միջոցառման եզրափակիչ փուլի հաղթող ճանաչվեց ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Խ.Աբովյանի անվ. թիվ 4 հիմնական դպրոցը՝ ստանալով մրցանակ և պատվոգիր:
«Առակի լավագույն բեմականացում» անվանակարգում ՊԱՏՎՈԳՐԻ արժանացավ ՍԵՎԱՆԻ Խ.Աբովյանի անվ. թիվ 1ավագ դպրոցը
«Լավագույն գրական խոսք» անվանակարգում ՊԱՏՎՈԳՐԻ արժանացավ ՀՐԱԶԴԱՆԻ Խ.Աբովյանի անվ. թիվ 1ավագ դպրոցը:
Հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ վերոգրյալ դպրոցների տնօրեններ՝ Ա.Մուրադյանին, Հ.Հայրապետյանին, Լ.Մկրտչյանին, մանկավարժներին, մեր շատ սիրելի աշակերտներին, Երևանի Զարդարվեստի ուսումնարանի տնօրեն Լ.Բարսեղյանին, ուսումնարանի վարպետներին և սաներին, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված հյուրերին՝ թանգարանի կողմից նախաձեռնած միջոցառման շրջանակներում համագործակցելու համար: