ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆԻ

22548710_530448430628035_3745422413527247696_o

 

 

 

 

Թանգարանային կրթության կենտրոնի, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի կողմից ներկայացված թանգարանային կրթական ծրագրերի դրամաշնորհ 2017 ծրագրի շրջանակներում Խ. Աբովյանի տուն-թանգարանը ներկայացրել է «Ուղևորություն դեպի Անի» կրթական ծրագիրը և շահել այն: Ծրագրի հեղինակ և համակարգող է հանդիսանում թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Թանգարանային կրթության կենտրոնին և նրա գործընկերներ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպությանը և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիային՝ թանգարանային կրթությանը նպաստող ծրագրեր իրականացնելու համար:

Ծրագրի սկզբնական փուլը կանցկացվի թանգարանում: Ծրագրին կմասնակցեն Երևան քաղաքի 12 վարչական շրջանների թոշակառուները: Նրանք կծանոթանան Անի քաղաքի պատմությանը, մշակույթին, տեղեկություններ կստանան Անի քաղաքի հիմնադիրների, նվաճողների և հայտնի եկեղեցիների մասին, ինչպես նաև քաղաքի կործանման պատճառներին: Ծրագրի շրջանակներում կներկայացվի նաև Խ. Աբովյանի «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությունը, որտեղ պատկերավոր կերպով հեղինակը նկարագրում է 1847թ. դեպի Անի կատարած իր ուղևորությունը: Ներկայացվող նյութն ամբողջությամբ կուղեկցվի համատասխան սլայդերով և տեսանյութերով :
Ծրագիրը կվարի «Ուղևորություն դեպի Անի» կրթական ծրագրի հեղինակ և համակարգող Սաթենիկ Ավոյանը: