ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆԻ
Մեկնարկը տրված է…

«Խոսել Անիի մասին, նշանակում է շոշափել Հայաստանի պատմության ամենանրբին տեղը»:
Խ. Աբովյան
************

Օր առաջին

*************
Խ. Աբովյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 23-ին մեկնարկեց «Ուղևորություն դեպի Անի» կրթական ծրագրի առաջին փուլը:
Ծրագրի մասնակիցներն էին Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների թոշակառուները:
Ծրագիրը մեկարկեց «Տեսնեմ Անին» (խոսք՝ Հ. Շիրազի, երաժշտ.՝ Մ. Թոշիկյանի) երգով: Մեր թոշակառուները մեծ ոգևորությամբ և հուզմունքով օնլայն երգեցին (կարաոկե): Այնուհետև, համապատասխան սլայդների և տեսանյութերի ուղեկցությամբ, մասնակիցները տեղեկացան Անի քաղաքի, նրա քաղաքակրթության, մշակույթի, եկեղեցիների, տնտեսության, հիմնադիրների, թագավորների, նվաճողների և կործանման մասին: Ծանոթացան Խ. Աբովյանի «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությանը, որտեղ հեղինակը նկարագրել է 1847թ. դեպի Անի կատարած իր ուղևորությունը, ինչպես նաև այս ճամփորդության ժամանակ նրա կատարած ուսումնասիրութուններին և Հայասատանի տնտեսական և մշակութային կյանքը բարելավելու դիտողություններին: Ծրագրի եզրափակիչ մասը ինտերակտիվ բնույթ էր կրում: Մասնակիցներին հնարավորություն տրվեց իրենց կարծիքը հայտնելու թեմայի վերաբերյալ: Մեր թոշակառուները բավականին ակտիվ և բանիմաց գտնվեցին: Նրանց կողմից հետաքրքիր տեսակետներ հնչեցին: Մասնակիցներից՝ Ռոզա Ներսեսյանը ցանկություն հայտնեց ասմունքով հանդես գալու:
Ծրագրի ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: էքսկուրսավար Ն.Դանիելյանը նրանց հանգամանորեն ներկայացրեց Խ. Աբովյանի կյանքը, գործունեությունը և ստեղծագործությունը:
Խորին երախտագիտության և բավականության մեծ զգացումով մեր թոշակառուները հեռացան թանգարանից:
Ծրագիրը վարեց ծրագրի հեղինակ և համակարգող Սաթենիկ Ավոյանը:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Թանգարանային կրթության կենտրոնին և նրա գործընկերներ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպությանը և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիային թանգարաններում մեծահասակների կրթական ծրագրեր իրականացնելու և հնարավորություն ընձեռելու թանգարանային կյանք ինտեգրելու համար: