ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Հոկտեմբերի 2-ից 25-ը տուն-թանգարանում մասնագիտական պրակտիկա անցկացվեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների հետ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանի կառուցվածքին, գործունեությանը, ֆոնդերին, Խ. Աբովյանի գործունեությանը, ստեղծագործությանը, ձեռագրերին, ինչպես նաև մասնակից եղան թանգարանի միջոցառումներին: Պրակտիկայի շրջանակներում ուսանողները կատարեցին նաև գործնական աշխատանքներ՝ գրականագիտական, լեզվաբանական վերլուծություններ, քննարկումներ: