«Աբովյանի գրական ժառանգությունը» 15.10.2016

Հայ նոր գրականության և լեզվի հիմնադիր, մեծ մանկավարժ, ազգագրագետ, բանահավաք, բազմաժանր գրող`վիպասան, բանաստեղծ, մանկագիր, առակագիր, ինչես նաև փիլիսոփա, տնտեսագետ, հասարակական գործիչ, հայրենասեր……այս բովանդակ կոչականները անվերջ են մի կարճատև կյանքի համար, որն ամփոփված է Աբովյան հանճարի մեջ, ում ծննդյան առիթով էլ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-15-ին հավաքվել էին նրա օջախում:
Թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի ողջույնի խոսքից հետո, միջոցառման մեկնարկը ազդարարեցինք Մերանգուլյանի «Աբովյանին սպասելիս» երգով:

Ամենամյա ավանդույթ դարձած այս միջոցառումը ամեն տարի անցկացվում է նոր խորագրով և ձևաչափով: Այդ հիշարժան օրվա գրական ցերեկույթի խորագիրն էր , որի ընթացքում թանգարանի ավագ գիտաշխատողներ` Սաթենիկ Ավոյանը և Արևիկ Ստամբոլցյանը խոսեցին Լուսավորչի գրական ժառանգության, գրական ժանրերի, իսկ էքսկուրսավար Նազիկ Դանիելյանը` բանաստեղծական աշխարհի մասին: Այս ամենին զուգահեռ, թիվ 8 հատուկ կրթահամալիրի սաները հնչեցրեցին բանաստեղծություններ և մեջբերումներ Աբովյանի ստեղծագործություններից: Միջոցառման II-րդ մասում ներկաները դիտեցին «Աբովյանի հետքերով…» բեմականացման պրեմիերան, որը մեզ ներկայացրեցին Զեյթուն մշակութային կենտրոնի «Հայասա» թատերախմբի սաները:
Բոլոր մասնակիցները թանգարանի տնօրենի կողմից ստացան աբովյանական նվերներ: