ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿ

Սեպտեմբերի 24-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 28-ամյակին նվիրված «Անկախության ճանապարհը» խորագրով մրցույթ-միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիները: Մրցույթի ժյուրիի անդամներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սպարտակ Վարդանյանը և նույն դպրոցի հայոց պատմության ուսուցիչներ՝ Ավետիք Գևորգյանը և Մարիամ Գալստյանը: Միջոցառումը մեկնարկեց «Հայկազունք» դհոլահարների համույթը: Նրանց կատարմամբ հնչեց «Մարտական» դհոլային կատարումը: Հաջորդիվ՝ ՀՀ անկախության թեմայով մրցույթն էր: Հաղթող խումբը տուն-թանգարանի կողմից ստացավ մրցանակ՝ ապակյա գավաթ և պատվոգիր: Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկան տուն-թանգարանի տնօրեն՝ Ս. Խոջամիրյանը և «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրեն Ս. Վարդանյանը: