Համատեղ միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

Նոյեմբերի 14-ին քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ կազմակերպելու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականի շրջանակներում Խ. Աբովյանի, Օրբելի եղբայրների և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանները ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացան մշակութային ծրագրերով: Խ. Աբովյանի տուն-թանգարանը ներկայացրեց մեծ լուսավորչի կյանքին ու գործունեությանը վերաբերող շրջիկ ցուցադրություն: Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ներկայացրեց Օրբելի եղբայրների կենսագրությունից հետաքրքրաշարժ դրվագներ: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը հադես եկավ Ալ. Սպենդիարյանի դուստր՝ Մարիա Սպեդիարյանի կյանքի մասին պատմող ցուցադրությամբ և հետաքրքիր զրույցով: