ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Խ. Աբովյանի տուն-թանգարանի գիտաշխատողները թանգարանի կրթամշակութային գործունեության շրջանակներում մշակում և առաջարկում են նոր կրթական ծրագրեր: Այն համալիր և շարունակական գործընթաց է, որի հիմքում ընկած են կրթակամշակութային ծրագրերի մշակումը, դրանց կազմակերպումը և իրագործումը, նոր ձևերի հայտնաբերումն ու ներդրումը: Թանգարանի ցանկացած կրթական ծրագիր նպատակ ունի ապահովել այցելուի զարգացումը, նոր գիտելիքների ձեռբերումը և կատարելագործումը:
Թանգարանի կրթական ծրագրերը նախատեսված են կրտսեր, միջին, ավագ դպրոցականների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար:
Թանգարանի երկու կրթական ծրագրերը՝ «Երևանի բերդի գրավումը» /7-12 դասարաններ/, «Տարվա եղանակները» /1-4-րդ դասարաններ/, համալրվել են ևս երկուսով՝ «Արհեստները Խ. Աբովյանի գործունեության համատեքստում» /ավագ դպրոցներ և միջին մասնագիտական ուսումն. հաստատություններ/ և «19-րդ դարի տների կառուցվածքն ու կենցաղը Աբովյանի պատկերմամբ» /4-8-րդ դասարաններ/:

Սիրով սպասսում ենք…