Կրթական ծրագիր` «Տարվա եղանակները»:

14570383_528667173991976_3484995142940149509_n14907650_528667447325282_9096139500043464674_n

 

                                                  Կրթական ծրագիր «Տարվա եղանակները»

                                                         ճանաչողական խաղ-էքսկուրսիա

Նախատեսված է կրտսեր դպրոցականների համար /7-10տ./

Տևողությունը`  50-60 րոպե

Նկարագիր`

.Թանգարանի աշխատակիցը համառոտ ներկայացնում է թեման: Յուրաքանչյուր եղանակը ներկայաց­նելուց հետո, երեխաներին հնարավորություն է տրվում  նկարել տվյալ եղանակը: Ամբողջ նյութին ծանոթանալուց հետո, նրանց կտրվեն հարցեր: Յուրաքանչուր ճիշտ պատասխանի համար կստանան գրաբարով գրված տառեր, որոնցով վերջում կգրեն տարվա եղանակների անունները: Յուրաքանչյուր եղանակի անվան տակ երեխաները կփակցնեն իրենց նկարած նկարները:

Նպատակ`

  • Ծանոթություն տարվա 4 եղանակների և բնության երևույթների հետ` զուգահեռ ներկայացնելով Աբովյանի մեթոդը թեմայի վերաբերյալ:
  • Երեխաներին ներկայացնել գրաբարի դժվարությունները, և թե որքան կարևոր էր լեզվի բնագավառում Աբովյանի առաջադրած նոր մեթոդները: