Կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի հերթական նիստ

Դեկտեմբերի 22-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա էին տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահ և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վ. Եղիազարյանը, խորհրդի անդամներ՝ թանգարանի գլխ. հաշվապահ Կ. Դոխոյանը, գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը, տնտեսական բաժնի վարիչ Ս. Ստեփանյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բգդ, պրոֆեսոր Ա. Ավագյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը:
Օրակարգի հարցերն էին՝
1. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
2. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի 2018թ. իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների քննարկում:
3. Ընթացիկ հարցեր: