«ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ԱԲՈՎՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾ

Դեկտեմբերի 4-ից 12-ը տուն-թանգարանում մեկնարկեց և հաջողությամբ իրագործվեց «Կարդում ենք Աբովյան» նախագիծը:

Նախագծի մասնակիցներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոցի» հիմնադրամի 9ա և 9գ դասարանները:

Նախագծի նպատակն է՝

  1. Աշակերտների մեջ հետաքրքրություն խթանել Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ:
  2. Ուսումնասիրել, վերլուծել և տարածել Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները:

Նախագիծը իրականացվեց դասարանների 2-ական այցով: Առաջին այցի ընթացքում աշակերտները ծանոթացան թանգարանի հիմնական ցուցադրության 12 բաժիններին, բացի դրանից՝ աշակերտներին առավել մանրամասն ներկայացվեց Աբովյանի գրական և հասարակական գործունեությունը: Յուրաքանչյուր բաժնում աշակերտները կարդացին տվյալ բաժնին համապատասխան հատվածներ Աբովյանի ստեղծագործություններից:

Երկրորդ այցի ընթացքում աշակերտները կատարեցին աբովյանական ընթեցումներ: Կարդացին հատվածներ «Վերք Հայաստանի» պատմավեպից, «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուից առակներ, պատմվաքծներ, ասացվածքներ, բանաստեղծություններ: Թանգարանի աշխատակիցների հետ միասին կատարեցին քննարկումներ, վերլուծություններ: Աշակերտները աչքի ընկան վերլուծական մտքով, առանձնապես աչքի ընկավ 9ա դասարանը:

Նախագծի օգնությամբ աշակերտները բավականաչափ ճանաչեցին և բացահայտեցին Աբովյանի հարուստ ստեղծագործությունը և կենսագրական շատ տվյալներ:

Նախագիծը արձանագրեց բավականին դրական արդյունք և կրելու է շարունակական բնույթ: