«Կարդում ենք Աբովյան» նախագիծ

Նոյեմբերի 13-ից 29-ը Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցի 72 դասարանում անցկացվեց «Կարդում ենք Աբովյան» ամենամյա նախագիծը: Նախագծի նպատակն է՝ 1. Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության խթանում: 2. Խ. Աբովյանի մանկական ստեղծագործությունների, բանաստեղծությունների, բարոյախրատական պատմվածքների, առակների, կարճ և զվարճալի պատմությունների ընթերցում, ուսումնասիրում և վերլուծություն: Նախագծի ընթացքում աշակերտները կատարեցին վերոնշյալ ստեղծագործությունների ընթերցումներ, վերլուծություններ, հանդես եկան դերախաղերով: Նախագծի ավարտին աշակերտները թանգարանի կողմից ստացան աբովյանական հուշանվերներ: