Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՍԿԻԶԲԸ….

Հոկտեմբերի 15-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ Խ. Աբովյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում «Ամեն ինչի սկիզբը…» խորագրով: Խորագիրը պատահական չէր ընտրվել: Հայ մեծանուն գրող Ավ. Իսահակյանի խոսքերն են մեծն լուսավորչի մասին՝ «Մեր ամեն ինչի սկիզբը…»: Եվ իրավամբ, սկիզբը՝ հայ նոր լեզվի և գրականության, նոր մանկավարժության, գեղարվեստական նոր մտածողության, նոր գաղափարախոսության…
Միջոցառմանը ներկա էին՝ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը,
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը և փոխդեկան Վարդան Եղիազարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Իրինա Թորոսյանը, Ա. Շիրակացի կրթահամալիրի թատերական ստուդիայի ղեկավար, հեռուստալրագրող Գարիկ Ղազարյանը, «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը՝ ի դեմս փոխտնօրեն Անի Սաֆարյանի, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆաելյանը, Խ. Աբովյանի ժառանգներից Էլբիս Պեպլոզյանը և այլոք:
Միջոցառումը ողջույնի խոսքով մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Հրաշալի ասմունքով միջոցառման սկիզբը ազդարարեցին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի սաները: Նրանց կողմից հնչեցին Խ. Աբովյանի ժամանակակիցների կարծիքները մեծն լուսավորչի մասին: Անանիա Շիրակացի կրթահամալիրի սաները բեմականացրեցին հատված «Հավերժության ուղևորը» վեպից, ինչպես նաև հատվածներ «Վերք Հայաստանի» վեպից: «Աբովյանը և հայկական եկեղեցական երաժշտությունը» թեմայով զեկույց կարդաց Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտա-մանկավարժական քոլեջի ուսանող Վահե Գևորգյանը: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը հանդես եկավ զեկույցով՝ «Ամեն ինչի սկիզբը…» խորագրով: Միջոցառումը եզրափակվեց համերգային գեղեցիկ ծրագրով: «Ալեակ» ֆոլկ եռյակի կողմից վայելեցինք հայ ազգային պարերգեր: Միջոցառման ավարտին խոսքով հադես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը և իր գոհունակությունն արտահայտեց թանգարանի աշխատակազմին և տնօրենին: Ավանդույթի համաձայն՝ միջոցառման մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր և աբովյանական հուշանվերներ:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Ս. Վարդանյանի, Անանիա Շիրակացի կրթահամալիրի թատերական ստուդիայի ղեկավար, հեռուստալրագրող Գարիկ Ղազարյանին, «Ալեակ» ֆոլկ եռյակին, Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտա-մանկավարժական քոլեջի ուսանող Վահե Գևորգյանին՝ միջոցառմանը ցուցաբերած ակտիվ և փայլուն մասնակցության համար: