Խ. ԱԲՈՎՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 27-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2019թ-ի տուն-թանգարանի միջոցառումների շարքը մեկնարկեց Խաչատուր Աբովյանին և Հայոց բանակի 27-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառումը երկու առիթ ուներ՝ առաջինը մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի հիշատակին նվիրված ներկայացում՝ նվիրված տուն-թանգարանին: Այս անգամ Աբովյանի նվիրական կերպարին անդրադարձել էր Աբովյան քաղաքի Աբովյանի անվ թիվ 1 ավագ դպրոցը: Եվ երկրորդ առիթը՝ Հայոց բանակի 27-ամյակի տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին Խ. Աբովյանի անունը կրող Երևան քաղաքի և մարզերի դպրոցների ներկայացուցիչները, ԵՊՀ դասախոսներ, Խ. Աբովյանի ժառանգները: Թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Միջոցառման ընթացքում հանդես եկան Աբովյանի Աբովյանի անվ. թիվ 1 ավագ դպրոցի սաները: Նրանց դերակատարությամբ վայելեցինք «Խաչատուր Աբովյան» ներկայացումը, որը նվիրված էր Աբովյանի դորպատյան տարիներին: Բեմականացման հեղինակ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Հայրապետյանը ճշգրտորեն կարողացել էր փոխանցել Դորպատի հնօրյա և Աբովյանի ուսանելու օրերի տեսքը, վարքն ու բարքը, կենսաձևը և «Լիբեր Արմենիերի» անձեռակերտ և նվիրական պատկերը: Թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը ներկայացրեց «Հայկական բանակի ստեղծման աբովյանական տեսլականը» թեմայով զեկույց: Հայոց բանակի և զինվորի մասին երաժշտական և պարային կատարումներ ներկայացրեցին «Օկատվա» վոկալ-էստրադային համույթի սաները: Ինչպես միշտ, համույթը փայլեց իր կատարումներով: Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկան Աբովյան քաղաքի Աբովյանի անվ թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Սարգիս Մխիթարյանը և այլոք: Սովորույթի համաձայն՝ թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը աբովյանական հուշանվերներ հանձնեց միջոցառման մասնակիցներին: Տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Աբովյան քաղաքի Աբովյանի անվ թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանին և սաներին հրաշալի և հուզիչ բեմականացման համար, «Օկտավա» վոկալ-էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար Սոնա Վարդանյանին և նրա սաներին, Խ. Աբովյանի անվան Երևան քաղաքի և մարզային դպրոցների տնօրեններին: