ԼՂՀ՝ Ստեփանակերտ-«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան»ներդպրոցական փուլ: 28.04.2017թ.

ԼՂՀ՝ Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվ.Հ1 հիմնական դպրոց–«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2017
գիտակրթական մրցույթ-միջոցառում /ներդպրոցական փուլ/:
—————————————————————————————–
Արցախը դպրության հնագույն կենտրոն է: V-րդ դարում Ամարասի վանքում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը հիմնեց Արցախի I-ին դպրոցը:
Վաղուց արդեն երկրի խորհրդանիշն է դարձել տատիկ պապիկի փառահեղ հուշարձանը՝լեռների պես տոկուն, երբեք չնահանջող ու չզիճող, իրենց հողին ամուր կառչած արցախցիների քարե մարմնացումը:
Արցախի սրտի զարկերակն է Ստեփանակերտը՝ երկրի մայրաքաղաքը:
Ապրիլի 27-ին, օրվա երկրորդ կեսին մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլն անցկացնելու նպատակով հյուրընկալվեցինք Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվ. Հ1 հիմնական դպրոցում: Դպրոցի տնօրեն՝ Ժաննա Բալայան:
Չենք կարող առանձնահատուկ չխոսել այս դպրոցում տիրող կարգ ու կանոնի, յուրաքանչյուր գործին չափազանց լուրջ մոտեցում և վերաբերմունք ցուցաբերելու մասին: Այստեղ կար հզոր թիմ, որոնցից յուրաքանչյուրն անում էր իր գործը մեծ պատասխանատվությամբ: Էստեղ ոչ միայն հաղթել, այլ նաև արժանապատիվ պարտվել և ընկերոջ հաղթանակով ուրախանալ գիտեին: Բոլոր թիմերը հավասարաչափ պատրաստվածություն ունեին:
—————————————————————————-
-Մեր դպրոցը պատիվ ունի կրելու Մեծ Լուսավորչի անունը: Աբովյանի անունը հավերժությանն է պատկանում: Նրա անձն ու գործը ընկալվում են, որպես մտքի ու գաղափարի անձնուրաց մարտիկի, խանդավառ հայրենասերի կերպար: Մանուկներին կրթելը աշխարհի երեսին ամեն բան է ինձ համար,-խոստովանում էր Աբովյանը:
Այ այսպիսի խոսքերով, աղ ու հացով, առաջին դասարանցիների արցախյան հայերենով և գեղեցիկ ելույթով դիմավորեցին և ուղեկցեցին մեզ հարգանքի տուրք մատուցելու Մեծն Լուսավորչի անմահ հիշատակին
——————————————————————————————————————–
Դպրոցի փոխտնօրեն Ալինա Բաղդասարյանը և թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը ողջունեցին ներկաներին և մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն և առողջ մրցակցություն:

Մրցույթ-միջոցառման ժյուրիի կազմում էին՝
●Արևիկ Ստամբոլցյան՝ Խ.Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող
● Հասմիկ Մանուկյան՝ Երևանի ՀԱՊՀ լեզվի և գրականության դասախոս
●Էլվիրա Գրիգորյան՝Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվ. Հ.1 դպրոցի լեզվի և գրակ. առարկայական մասնախմբի ղեկավար
● Լիդա Մկրտչյան՝Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրեն
●Սուսաննա Համբարձումյան՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահ
● Մրցույթ միջոցառումը վարեց Խ.Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Լուսինե Մելքոնյանը:
——————————————————————————-
Մրցույթ-միջոցառմանը մասնակցում էին հետևյալ թիմերը՝
«ԼՈՒՅՍ»
Թիմի նշանաբանը՝«Գիտելիքը լույս է, լույսը կյանք»
Ուսուցիչ՝Ալինա Բաղդասարյան
●Թիմը  ներկայացրեց «Գայլն ու գառը» առակը:
«ԼՈՒՅՍ» թիմը ստացավ Շնորհակալագիր՝«Լավագույն գրական խոսք» անվանակարգին արժանանալու համար:

«ՎԵՐԵԼՔ»
Թիմի նշանաբանը՝«Ո՞վ, եթե ոչ մենք, ե՞րբ, եթե ոչ հիմա»
Ուսուցիչ՝ Գայանե Ավետիսյան
●Թիմը ներկայացրեց «Զարմանալի մարդիքը» առակը:
«ՎԵՐԵԼՔ» թիմը ստացավ Շնորհակալագիր՝«Լավագույն թիմային աշխատանք» անվանակարգին արժանանալու համար:
●գի
Թիմի նշանաբանը՝«Ապրել ու մեռնել հանուն հայրենիքի»
Ուսուցիչ՝Անուշ Սարումյան
●Թիմը ներկայացրեց «Սոխն ու սխտորը» առակը:
Պատանի Աբովյանագետներ» թիմը ճանաչվեց ներդպրոցական փուլի հաղթող՝ ստանալով Պատվոգիր և աբովյանական հուշանվերներ, ինչպես նաև Շնորհակալագիր՝«Լավագույն գեղարվեստական համար» անվանակարգին արժանանալու համար:

Միջոցառման ավարտին թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, որպես հուշ դպրոցին նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան սկզբնատառերով փայտե ժամացույց, իսկ դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանը՝ Խ.Աբովյանի դպրոցի հուշանվեր մակետը: