ԼՂՀ՝ ՇՈՒՇԻ-«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան»ներդպրոցական փուլ:28.04.2017թ.

ԼՂՀ՝ ՇՈՒՇԻԻ Խ.Աբովյանի անվ. միջնակարգ հոսքային դպրոց–«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2017
գիտակրթական մրցույթ-միջոցառում /ներդպրոցական փուլ/:
————–———————————————————–
Արցախի հոգի,պատմական Շուշի՝ այստեղ անցյալն ու ներկան, հինն ու նորը ապրում էին միասին: Այս հրաշք վայրն իր բարեհամբույր և սրտաբաց բնակիչներով անմիջապես մեր սրտերում իր տեղը գտավ: Ավելի քան երբևէ զգացինք ու հասկացանք, թե ինչ ասել է հոգու ճախրանք:
————————————————————————–

Ապրիլի 28-ին, վաղ առավոտյան մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլն անցկացնելու նպատակով հյուրընկալվեցինք Շուշի քաղաքի Խ.Աբովյանի անվ. միջնակարգ հոսքային դպրոցում: Դպրոցի տնօրեն՝ Լիաննա Հարությունյան:
——————————————————————————–
– Սրտումդ ճոխ եկեղեցի…հավատքի սրբատեղի…
–Շուշի, շուշի, այ իմ Շուշի……քանի հետ դու տեվիր փոշիդ….էտ ցավերիդ էլ կացիր, նորից մինա յեր կացիր …
-Արցախը միշտ շեն կենա, անկախ ապրէ լեն կենա: Աստված օրթնէ զորանանք, ծիլինք, ծաղկինք, շըտանանք….
-Մեր Շուշվեցոց սիրտը պեցա, ղունաղի ղատը տոռը միշտ պացա: Ղունաղին Աստծո տեղ կընդունինք, սեր, հարգանքով հղե տինինք:
-Երևանը մեր սիրտնա, Շուշին սրտէ զարկնա….Շուշվա մինչև Երևան, հույս հավատի հղենա……
Այ այսպիսի քաղցր խոսքով մեզ դիմավորեցին Շուշիի դպրոցում:
—————————————————————————————–
Դպրոցի տնօրեն Լիաննա Հարությունյանը և թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը ողջունեցին ներկաներին և մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն և առողջ մրցակցություն:
Մրցույթ-միջոցառման ժյուրիի կազմում էին՝
●Արևիկ Ստամբոլցյան՝ Խ.Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող
● Հասմիկ Մանուկյան՝ Երևանի ՀԱՊՀ լեզվի և գրականության դասախոս
●Էլվիրա Գրիգորյան՝Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվ. Հ.1 դպրոցի լեզվի և գրակ. առարկայական մասնախմբի ղեկավար
● Լիդա Մկրտչյան՝Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրեն
●Սուսաննա Համբարձումյան՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահ
● Մրցույթ միջոցառումը վարեց Խ.Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Լուսինե Մելքոնյանը:

Մրցույթ-միջոցառմանը մասնակցում էին հետևյալ թիմերը՝
«ՔԱՆԱՔԵՌ»
Թիմի նշանաբանը՝ «Մենք համբուրելով մեր նախնիների վայրը սրբազան, աղոթում ենք միշտ, որ մեր աշխարհում մի պատվար լինենք»:
Ուսուցիչ՝Վ.Հակոբյան
Թիմի տղաներից եղբայրներ Տիգրան և Արտակ Գաբրիելյանները փայլուն ներկայացրեցին «Գայլն ու գառը» առակը, որից հետո լսեցինք թիմի ավագ Լինայի չափազանց գրագետ մեկնաբանությունը:
«ՔԱՆԱՔԵՌ» թիմը ճանաչվեց ներդպրոցական փուլի հաղթող՝ ստանալով Պատվոգիր և աբովյանական հուշանվերներ, ինչպես նաև Շնորհակալագիր՝«Լավագույն գեղարվեստական համար» անվանակարգին արժանանալու համար:
Չենք կարող առանձնահատուկ չնշել այս թիմի ավագ՝ Լինա Միրզոյանին: Այս Շուշվա համ ու հոտով աղջնակը մեզ հիացրեց իր լեզվամտածողությամբ, ստեղծագործական, վերլուծական հզորագույն տաղանդով:

● «ԶՈՐՈՒԹՅՈՒՆ»
Թիմի նշանաբանը՝ «Տասը լեզու սովորեցեք, բայց ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»:
Ուսուցիչ՝Հ.Ավանեսյան
«ԶՈՐՈՒԹՅՈՒՆ» թիմը ստացավ Շնորհակալագիր՝«Լավագույն թիմային աշխատանք» անվանակարգին արժանանալու համար:

«ԶԱՐԹՈՆՔ»
Թիմի նշանաբանը՝ «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիքը մի տուր թշնամյաց»:
Ուսուցիչ՝Ն.Խաչատրյան
«ԶԱՐԹՈՆՔ» թիմը ստացավ Շնորհակալագիր՝«Լավագույն գրական խոսք» անվանակարգին արժանանալու համար:
————————————————————————-
Միջոցառման ավարտին թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, որպես հուշ դպրոցին նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան սկզբնատառերով փայտե ժամացույց: