ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ապրիլի 18-ին թանգարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Թեման թումանյանական-կոմիտասյան էր: Միջոցառման մասնակիցներն էին Երևանի Պետական Հումանիտար Քոլեջի ուսանողները: Բացման խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը, ֆրանսերենով՝ թանգարանի ֆրանսերենի էքսկուրսավար Հ. Մաղաքյանը: Միջոցառման ծրագիրը հագեցած էր երաժշտական, ասմունքային և թատերական կատարումներով: Հնչեցին կոմիտասյան երգեր, ամունքներ՝ թումանյանական քառյակներ, հատվածներ «Թմբկաբերդի առումը» պոեմից՝ հայերենով և ֆրանսերենով, «Անբան հուռին» թատերական ներկայացումը՝ ֆրանսերենով: Երկու լեզուների շատ գեղեցիկ և հետաքրքիր համադրությամբ մեր մասնակիցները կարողացան հրաշալիորեն փոխանցել թումանյանական շունչն ու ոգին: Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցներին տրվեցին աբովյանական հուշանվերներ: Միջոցառմանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար՝ տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Երևանի Պետական Հումանիտար Քոլեջին՝ ի դեմս տնօրեն՝ Սերգեյ Սարգսյանի, ինչպես նաև ֆրանսերենի դասախոսներ՝ Հասմիկ Երեմյանին և Արփինե Պապոյանին՝ հետաքրքիր մտաղացման և կատարած աշխատանքի համար: