ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 18.05.2018թ.

 

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈւՆԵՍԿՈ-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) նախաձեռնությամբ: Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է <<Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանույթներ>>: Ծրագրի նպատակն է այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր’ ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային կյանքին:

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» ծրագրի շրջանակներում Խ. Աբովյանի տուն-թանգարանը ներկայացավ հետևյալ ծրագրով և ցուցադրություններով: 1. Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետ. քոլեջի հետ համատեղ ցուցադրություն: 2. Զարդարվեստի պետական ուսումնարանի ուսանողների կողմից տուն-թանգարանի կրթական ծրագրերի շրջաանակներոիւմ իրականացրած վիտրաժային աշխատանքների ցուցադրություն: 3. <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի <<Հայասա>> թատերախմբի սաները գեղարվեստական ղեկավար Ալլա Թորոսյանի ղեկավարությամբ ներկայացրեցին մոնոներկայացումների շարք՝ ● <<Մայր ու աղջիկ>>, Հ. Պարոնյան ● << ՍԻմոն>>, Ավ. Իսահակյան ● <<Если хочешь убыть себя>> ● <<Մարթա>> Շուշին ● <<Не привыкайте некогда любви>> Эдуард Асадов ● <<Հայրս նոր տուն շիներ>> Մ. Բաբայան 4.Ա. Տեր-Ղևոնդյնաի երաժշտական դպրոցի «Արմենիա» պարային համույթը գեղ. ղեկավար Հայկ Անտոնյանի ղեկավարությամբ ներկայացրեց ազգագրական պարերի շարք: 5. Օրվա խորագրին համապատասխան թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանի կողմից ներկայացվեց <<Աբովյանը նոր հանրույթի ստեղծող>> զեկույցը: Միջոցառմանը զուգահեռ թանգարանի այգում Զարդարվեստի պետական ուսումնարանի ուսանողները կատարեցին Խ. Աբովյանի առակների նկարազարդումներ: Միջոցառաման ավարտին մասնակիցներին շնորհվեց շնորհակալագրեր և աբովյանական հուշանվերներ: