Թանգարանների միջազգային օր. «Թանգարաններ, հիշողության վկաներ» 18.05.2015

Մայիսի 18 -ը թանգարանների միջազգային օրն է: 1978թ-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:Այս տարի այդ ծրագրի շրջանակներում թանգարաններում անցկացվեցին «Թանգարաններ, հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառումներ՝ ի հիշատակ ցեղասպանության 100 ամյակի զոհերին: Մեր թանգարանը անմասն չմնաց այդ նախաձեռնությունից և մարզերի Խ.Աբովյանի անունը կրող դպրոցների մասնակցությամբ հիշատակեց 1.5 մլն նահատակների 100-րդ տարելիցը:

«Թանգարաններ, հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառման երկրորդ մասում թանգարանի ավագ գիտաշխատող Արևիկ Ստամբոլցյանը  ներկայացրեց զեկույց «Խ.Աբովյանը և նրա ավանդները» թեմայով: