«Թանգարանների գիշեր» «Ցավոտ պատմություններ.Դժվար պատմելին թանգարաններում»: 20.05.2017թ.

Թանգարանների միջազգային օր, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն արդեն 13 տարի է հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է:
«Թանգարանների գիշեր» միջոցառումը հնարավորություն է արվեստի մթնոլորտում հանդիպելու, միջոցառումներին մասնակցելու և մշակութային համընդհանուր տոնակատարության մասնակիցը լինելու:

Մայիսի 20-ի միջոցառման մեր հյուրերն էին Վարդանանց Ասպետներ 106 դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը,
Հայոց լ. և գրակ ուս. Գոհար Բաղդագուլյանը,
պատմ. ուս.Լիլիթ Բաղդագուլյանը,
կազմակերպիչ և ֆրանս.լ. ուս Անահիտ Բալոյանը,
երգեցողության ուս. և խմբավար` Ներսես Մարգարյանը և 7 րդ դասարանի սաները:
Օրվա խորագրի ներքո ներկաները ունկնդրեցին զեկույցներ հետևյալ թեմաներով`
«Աբովյանը`առաջին հայրենագիտական կաբինետ- թանգարանի հիմնադիր»` ներկայացրեց ավագ գիտաշխատող Ա. Ստամբոլցյանը, «Թանգարանային գիշերները Հայստանում և եվրոպական երկրներում»` ներկայացրեց գլխավոր ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը:
Օրվա գեղարվեստական մասն ապահովեցին Վարդանանց Ասպետներ 106 դպրոցի սաները : Նրանց մասնակցությամբ վայելեցինք «Ապրիլյան քառօրյա պատերազմ» վերնագրով բեմականացում:
…..Տարիներ անց, թե ի՞նչ եղան Խ. Աբովյանի օրոք կաբինետ-թանգարանում գտնվող բնական նմուշները, հայտնի չէ: Միայն անտիկ շրջանի քանդակազարդ չորս խոյակները բարեբախտաբար չկորան և ցուցադրվեցին Հայաստանի պատմության պետական թանգարանում: 1970-ական թթ-ի սկզբին, երբ սկսվեցին Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման աշխատանքները, անվանի ճարտարապետ Ալ. Սահինյանի ջանքերով Խ. Աբովյանի պահպանած 4 խոյակներն էլ տեղադրվեցին հուշարձանի վրա իրենց տեղերում:

——Թանգարանի ցավոտ և դժվարություն ներկայացնող հարցերից մեկն է նաև թանգարանի մաս կազմող և շատ կարևոր հուշակոթող հանդիսացող հայ-էստոնական աղբյուր հուշարձանի՝ թանգարանի տարածք տեղափոխելու խնդիրը:

…………Եթե թվարկենք հոգսերն ու խնդիրները, ապա դրանք շատ-շատ են: Ժամանակն է փոխել թանգարանների կարգավիճակը, որպեսզի չմնան զուտ ցուցադրության վայր, այլ ծառայեն նաև որպես գիտա-մշակութային ուսումնական կենտրոններ: Վերջին տարիներին մեր թանգարանում, կարծես ավանդույթ է դարձել մրցույթ վիկտորինաների, կրթական ծրագրերի, բաց դասերի, կլոր սեղանների շուրջ գիտական քննարկումների կազմակերպումը: Դրանք անցկացնում ենք աբովյանագիտական թեմաներով՝ ուսանողների, դպրոցականների հետ՝ կյանքի կոչելով մեծ մանկավարժի կրթական առաջադեմ ծրագրերն ու մեթոդները:

——–Վարդանանց ասպետները այնպես հստակ և տպավորիչ ներկայացրին ապրիլյան դեպքերը, որ ողջ դահլիճը արտասվում էր: Հպարտ ենք, որ կա այսպիսի կրթօջախ, որ կան այսպիսի մասնագետներ և մանկավարժներ, ովքեր չխնայելով ժամանակ և ջանքեր` իրենց զգալի ներդրումն են կատարում այստեղ սովորող յուրաքանչյուր աշակերտի անձի կայացման, կրթության և դաստիարակության հարցում: Մեկ նախադասությամբ սահմանենք այս դպրոցի տեսակը` ՀԶՈՐ ԴՊՐՈՑ` ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ: