«Թանգարանների գիշեր 2016. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» 21.05.2016

Մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր 2016. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» միջոցառման շրջանակներում Խ.Աբովյանի տուն-թանգարանի այգում իսկական տոն էր: Միջոցառումը մեկնարկեցին ՀՀ մարզերի` Խ.Աբովյանի անունը կրող`Հրազդանի ավագ 1, Սևանի ավագ 1, Վաղարշապատի թիվ 4 և Երևանի թիվ 84 դպրոցների սաները:
Աշակերտների միջոցով կենդանացել էին Խ.Աբովյանի առակների հերոսները` «Մոլլա Մասրադնի պղինձը», «Սոխն ու սխտորը», «Գելն ու գառը», «Հացակեր փեշը», «Էշն ու շունը», «Ժանգ փուշը» և այլն:
«Գնա′, իմ խեղճ գիրք` գնա′ մարդամեջ. գլուխդ քաշ քցի′ր, մի նեղանար հեչ:………»– « Էս գրքի ճամփի խրատը» առակի խոսքերով, ԱԲՈՎՅԱՆԻ «ուղեկցությամբ», «ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ» առակների ժողովածուն կենդանացած ուղեկցում էր առակների շքերթը:

●«Մոլլա Մասրադնի պղինձը»
Խրատ`
Խորամանկ մարդիցն աստված ազատի,
Խելացին նըրա ո′չ խերն, ո′չ շառը,
Իր օրումն երբեք չի պետք է ուզի:
●«Սոխն ու սխտորը»
Խրատ`
Էսպես սոխ, սխտոր հոտած մարդըքերքն
Լա′վ կանեն, իրանց այիբն որ ծածկեն:
Բերանը բանում չի ու վախտ բեվախտ
Ուրշին փուդ դնում, է′ս ա մեզ էբում,
Էս մեզ խորովում:
●«Հացակեր փեշը»
Խրատ`
«Փե′շ` վաց կե′ր, քեփով, » ի՞նչ էս վախենում,
Քեզ են ես պատիվն տալիս էս մարդիք,
Ինձ հո չեն սիրում էս շատ պատվելիք:
Կե′ր ու գլուխդ ա′ռ, փախչինք սրանցից:
Թե չէ` տըված հացն կառնին մեզանից.
Դու որ կտրատվիս, ոչինչ դարդ չունիմ,
Ես կմնամ ցխումն, էստուց ես փախչիմ.
ՄԱՐԴԻՆ ՄԱՐԴ ՇԻՆՈՂՆ ՈՐ ՇՈՐՆ Է ԷԼԱԾ,
ԳՆԱ′ՆՔ ՄԵՐ ՍԱՐԸ, ԱՆԻԾՎԻ ԷՍ ՀԱՑՆ:
● «Գելն ու գառը»
Խրատ`
Ով զոռ ունի, հենց անճարի գլխին է քացի տալիս, հանում աչքն ու հոգին:
Իր արած մեղքն էլ նրա վզին դնում:
Օրինակ շատ կա էս մեր աշխարքումն:
● «Ժանգ փուշը»
Խրատ`
«Խեր ունեցողը` խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի′ մեկն էլ ա:
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի′ տունն եմ ես էսպես քանդում»-
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի` նըրանց մեկ օր կրակին տան:
● «Էշն ու շունը»
Խրատ`
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
Գլխիդ կնստի, թե լավ իմանաս:
Հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր մասնակիցներին օրը ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԻ վերածելու համար…………………………..