ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ 19.05.2018Թ.

Մայիսի 19-ին <<Թանգարանների գիշեր>> ծրագրի շրջանակներում Խ. Աբովյանի տուն-թանգարանը հիշատակեց Մայիսյան հերսամարտերի 100-ամյակը: Միջոցառման ծրագրում հանդես եկան Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցի սաները Արա Երնջակյանի <<Ի զե՛ն>> թատերական ներկայացմամբ: Ա. Տեր-Ղևոնդյանի <<Արմենիա>> պարային համույթը ներկայացավ ազգագրական պարերի շարքով: <<ԼՈՒԻԶԱ-V>> երաժշտական ստուդիայի կիթառահար Միքայել Միքաելյանի կողմից վայելեցինք կիթառով ելույթներ: Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը և հ. 194 դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանը: Թանգարանի տնօրենի անունից միջոցառման մասնակիցներին շնորվեցին շնորհակալագրեր և աբովյանական հուշանվերներ: Հաջորդիվ միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում, որտեղ ծանոթացան Խ. Աբովյանի կենսագրությանն ու գործունեությանը: Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման հյուրերին և մասնակիցներին: