ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Հունվարի 30-ից փետրվարի 11-ը տուն-թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ երկշաբաթյա թանգարանային պրակտիկա Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Կերպարվեստի պատմություն և տեսություն» մասնագիտությունների հեռակա 5-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների և կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացին, թանգարանին կից պատմական հուշարձաններին, ինչպես նաև կատարեցին գործնական առաջադրանքներ և բավականին հետաքրքիր մասնակցություն ցուցաբերեցին: