ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Փետրվարի 11-ից մարտի 23-ը թանգարանի կրթական ծրագրերի շրջանակներում կանցկացվի մասնագիտական պրակտիկա Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի առաջին շաբաթվա ընթացքում ուսանողները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում, ծանոթացան թանգարանի 80-ամյա պատմությանը, թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդային փաստաթղթերին, առարկաների հաշվառման գործընթացին: