ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Հոկտեմբերի 29-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես-միջոցառում «Երևանյան պատմություններ» խորագրով՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Միջոցառումը մեկնարկեց տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի բացման խոսքով: Ողջույնի խոսքով հանդես եկան թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը և Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, որից հետո տեղի ունեցավ ցուցադրության հանդիսավոր բացումը: Ցուցադրությունում ներկայացված 19-րդ, 20-րդ և 21-րդ դարի երևանյան լուսանկարները մի առանձնակի երևանյան կոլորիտ և հետաքրքրություն էին ստեղծել թանգարանում: Միջոցառումը շարունակվեց թանգարանի դահլիճում, որտեղ հյուրերին սպասվում էր հաճելի երաժշտական կատարումներ Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոցի երգչախմբի կողմից: Միջոցառման ընթացքում հնչեցին ասմունքներ Երևանի մասին «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի սաներ Ժորա Գյուլումյանի և Մանե Մարգարյանի կողմից: Զեկույցներով հանդես եկան թանգարանի ավագ գիտաշխատող Ա. Մարալյանը՝ խոսելով Խ. Աբովյանի երևանյան գործունեության մասին և Երևանի պատմության թանգարանի գիտքարտուղար Հ.Սարգսյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի պատմական փուլերը: Հաջորդիվ Երևանի և ՀՀ մարզերի Խ. Աբովյանի անվան դպրոցներում հայտարարված «Երևանյան պատմություններ» խորագրով շարադրության մրցույթի ամփոփումն էր: Շարադրությունների ստուգատեսն իրականացրել էր թանգարանի կողմից ընտրված հատուկ հանձնաժողովը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ.Վարդանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Ա.Դեմիրճյանը, գրականագետ, գրող, Դ.Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կ. Ռաֆաելյանը: Շարադրությունների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես եկան հանձնաժողովի անդամներ Կ. Վարդանյանը և Կ. Ռաֆաելյանը: Ստուգատեսի արդյունքում միաձայն հաղթող ճանաչվեց Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի՝ Օլգա Գասպարյանը: Վերջինիս շարադրությունը խորապես տպավորել էր հանձնաժողովի անդամներին: Երկրորդ տեղում էր Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հովսեփյանը: Հաղթող դպրոցը պարգևատրվեց թանգարանի կողմից սահմանված «Լավագույն շարադրություն» ապակյա գավաթով, իսկ Օլգա Գասպարյանը թանգարանի տնօրենի կողմից ստացավ պատվոգիր և աբովյանական հուշանվերներ: Դատարկաձեռն չհեռացան մրցույթի մյուս մասնակիցները: Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանի կողմից նրանց նույնպես տրվեցին աբովյանական հուշանվերներ: Միջոցառմանը ներկա էին՝ Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմն. դպրոց, տնօրեն Իրա Հակոբյանը, Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Մետաքսյա Բաբայանը, Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ1 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը, Սևանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմն. դպրոցի տնօրեն Արուս Մուրադյանը, Արագածոտնի մարզի Վարդաբլուրի Խ. Աբովյանի անվան միջն. դպրոցի տնօրեն Ալբերտ Նազարեթյանը, Խ. Աբովյանի անվան թիվ 84 հիմն. դպրոց հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանը, Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Հ. Բադալյանը, Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ս. Գալաչյանը, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը և այլոք: Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Երևանի պատմության թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանին՝ ցուցահանդեսի լուսանկարները տրամադրելու համար, ինչպես նաև Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոցին՝ ի դեմս տնօրեն Հ. Բադալյանի, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցին՝ ի դեմս տնօրեն Մ. Վարդանյանի, և շարադրության մրցույթի բոլոր մասնակից դպրոցներին՝ միջոցառմանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: